շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Նարեկ Ղազարյանը Երուսաղեմում Իսպանիայի գլխավոր հյուպատոսին է ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

Նարեկ Ղազարյանը Երուսաղեմում Իսպանիայի գլխավոր հյուպատոսին է ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

Մարտի 12-ին Իսրայելի Պետությունում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Նարեկ Ղազարյանը ճանաչողական հանդիպում ունեցավ Երուսաղեմում Իսպանիայի Թագավորության գլխավոր հյուպատոս Իգնասիո Գարսիա Վալդեկասասի հետ, հայտնում են Իսրայելում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին օրակարգային հարցերի շուրջ: Ն. Ղազարյանը զրուցակցին ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, մասնավրապես 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը:
Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին հետագայում ևս շարունակել երկխոսությունը

  • Կիսվել: