երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Նառա, դու սո՛ւս». Թունյանն արձագանքել է Նաիրա Զոհրաբյանին

«Նառա, դու սո՛ւս». Թունյանն արձագանքել է Նաիրա Զոհրաբյանին

««Նառա, դու սո՛ւս»,- ասաց իմ հարևան Պողոսը, երբ իմացավ, որ իմ նախկին գործընկեր Նաիրա Զոհրաբյանը գրառում է արել՝ ուղղված «Պողոսի հարևան Բաբկենին», այսինքն՝ ինձ))»: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ շարունակելով. 

«(Իհարկե, մի 3 տարի առաջ, երբ տիկին Զոհրաբյանը մեզ հետ միասին ԱԺ պատվիրակության կազմում Նիդերլանդեր էր գալիս կամ ԱԺ-ում հանդիպում, ես իր համար պարոն Թունյան էի):

Եվ իրոք, սիրելի տիկին Զոհրաբյան, միգուցե լսե՞ք իմ հարևանին: Չէ՞ որ ժամանակին, երբ ես խորհուրդ էի տալիս որոշ մասնագիտական հարցերում «պողոսներին» չլսել, դուք մի սրտաճմլիկ տեքստով հակառակն էիք պնդում:

Հ.Գ. - Ի դեպ, երբ Շարմազանովի և Աշոտյանի տների առաջ դագաղներ էին տանում, դուք ձեր կուսակիցների հետ միասին քննարկում էիք, թե որ պորտֆելները վերցնեք նոր իշխանության հետ կոալիցիա մտնելիս: 

Ի դեպ, Պողոսը սա էլ է հիշում, ինչպես նաև հիշում է, որ ժամանակին իրեն «պաշտպանում էիք», հետո՝ ժեխ անվանում»:

  • Կիսվել: