ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Ինչպե՞ս եք պատկերացնում նվազագույն աշխատավարձի բարձրացումն ու ե՞րբ. Յոլյանը՝ Թունյանին

Ինչպե՞ս եք պատկերացնում նվազագույն աշխատավարձի բարձրացումն ու ե՞րբ. Յոլյանը՝ Թունյանին

Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված էր նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 85 հազար դրամ։ 2023 թվականից այս կողմ կառավարությունը մատը մատին չի տվել այս խնդիրը լուծելու համար: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Իրինա Յոլյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Բարձր գնաճի պայմաններում Հայաստանում ձևավովել է աշխատող աղքատների հսկայական խավ, ո՞րն է եղել պատճառը, որ կառավարությունը ձախողել է նվազագույն աշխատավարձը բարձրացնելու գործընթացը կամ դրժել խոստումը»,-Իրինա Յոլյանը հարց Է ուղղել ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին։

«Ինչի չենք ավելացրել մեր նախատեսածի չափով։ Այո, այդ առումով մեր նախընտրական ծրագրից շեղում է եղել»,- ասել է Բաբկեն Թունյանը, բայց չի համաձայնվել այն գնահատկանին, որ կառավարությունը մատը մատին չի տվել՝ նշելով, որ անցած տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձի բարձրացում եղել է 1 անգամ:

«Արդյո՞ք կառավարությունը խուսափում է սոցիալական պատասխանատվությունից, եթե ոչ՝ ժամկետներ նշեք, թե ինչպես եք պատկերացնում նվազագույն աշխատավարձի բարձրացումն ու երբ»,- հարցրել է Յոլյանը։ Սակայն այս հարցին հստակ պատասխան չի հնչել։

 

  • Կիսվել: