հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Նախնական համաձայնություն կա․ Միրզոյանը՝ Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպման մասին

Նախնական համաձայնություն կա․ Միրզոյանը՝ Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպման մասին

Ըստ Հայաստանի ԱԳՆ ղելկավար Արարատ Միրզոյանի՝ բացառված չէ, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում կարող են կայանալ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները Իլհամ Ալիևի հետ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում՝ Շառլ Միշելի, Էմանուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի մասնակցությամբ: Այս մասին նա այսօր ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:

՛՛Մի առիթով արդեն ասել եմ, որ հանդիպումների և բանակցությունների առաջարկ, արդեն գոյություն ունեցող հարթակներով, գրեթե մշտապես կա: Հիմա չեմ կարող հերքել, որ այդպիսի նախանշված պայմանավորվածություններ ևս կան:

Վերջին անգամ վարչապետի բրյուսելյան այցից հետո ևս հայտարարվեց, որ նախատեսվում են էլի հանդիպումներ՝ առաջնորների մասնակցությամբ, այդ թվում եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում՝ այս անգամ հոկտեմբերին։ Նաև նախնական պայմանավորվածություններ կայնի նախարարների մակարդակով հանդիպումների և բանակցությունների մասին։ Այս պահին կարող եմ ասել, որ որևէ կոնկրետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա, կան նախնական համաձայնություններ և քննարկումներ՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: