երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նախկինում գործած սխալներն ուղղելի են, այս իշխանության գործած սխալները՝ անդառնալի. Վանեցյան (տեսանյութ)

Նախկինում գործած սխալներն ուղղելի են, այս իշխանության գործած սխալները՝ անդառնալի. Վանեցյան (տեսանյութ)

Մենք չենք պայքարում ընդդիմության դեմ, մեր պայքարը մեկն է՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՛՛Պատիվ ունեմ՛՛ դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ առաջ են շարժվում միայն հաղթելու նպատակով:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք չենք կարող սա նորմալ ընտություն համարել՝ հաշվի առնելով այն վիճակը, որը տիրում է երկրում, բայց մարդիկ հունիսի 20-ին իրենց ձայնը կտան այս կամ այն քաղաքական ուժին՛՛: 

Հաղորդավար Պետրոս Ղազարյանն անդրադարձավ Վանեցյանի՝ ավելի վաղ արած այն հայտարարությանը, թե անցյալին վերադարձ չի լինելու՝ նկատի ունենալով ՀՀԿ-ին: Նա հարցրեց, թե ի՞նչ է փոխվել, քանի որ Վանեցյանը հենց ՀՀԿ-ի հետ է դաշինք կազմել: Այս առնչությամբ Վանեցյանն ասաց, որ մարդիկ անցյալ ասելիս չեն հիշում միայն կոռուպցիա, չեն հիշում կեղծված ընտրություններ, այլ հիշում են անվտանգային միջավայրը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հիշում են կանխատեսելի երկիր, հիշում են մարդուն, որը այս երկում ունի ապագա և գիտե, թե ինչ է լինելու վաղը, իսկ ինչ վերաբերվում է նախկինում եղած վատ բարքերին՝ դրա մասին նաև խոսել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ի առանցքային դերակատարները և նրանք են խոսովանել, որ իրենց պաշտոնավարման ընթացքում, այո, եղել են վատ սովորույթներ:

Բայց մի շատ կարևոր հանգամանք կա այստեղ. նախկինում բոլոր գործած սխալները ուղղելի են, այս իշխանության գործած սխալներն անդառնալի են, այն ինչ արել է այս իշխանությունը՝ մենք որևէ կերպ չենք կարող հետ բերել, չենք կարող հետ բերել մեր հայրենիքի կորցրած մի հատվածը, չենք կարող հետ բերել մեր անվտանգային համակարգը, մեր զոհված, նահատակված հերոսներին, չեն կարող հետ բերել այն, երբ բոլոր հայերը մեկ բռունցք եղած պայքարում էին արտաքին թշնամու դեմ՛՛:

Վանեցյան խոսքով՝ իրենք պատրաստ են գալ իշխանության և ստանձնել պատասխանատվություն ու վերադարձնել ժողովրդի հավատը դեպի ապագան:

 

 

 

  • Կիսվել: