Կրեմլը տեղյակ չէ Եվրոպային ԱՄՆ-ի արած առաջակի մասին՝ ՌԴ ակտիվներն ապասառեցնելու վերաբերյալ
Կրեմլում ոչինչ չգիտեն եվրոպացիներին ԱՄՆ-ի արած առաջարկի մասին՝ ռուսական սառեցված ակտիվներն ապասառեցնելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեզ ոչինչ հայտնի չէ այդ մասին։ Սրանք հարցեր են, որոնք, ինչպես պնդվում է լրատվամիջոցների հաղորդագրություններում, ամերիկացիների և եվրոպացիների երկխոսության օրակարգում են։ Մենք չգիտենք, թե որքանով են այդ հաղորդագրությունները հավաստի», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
Ավելի վաղ Financial Times-ի աղբյուրները հայտնել էին, որ ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Եվրամիության երկրների ներկայացուցիչներին առաջարկել էին ապասառեցնել ռուսական ակտիվների մի մասը՝ ռուս-ուկրաինական հակամարտության լուծման շուրջ բանակցությունների վերսկսման համար։ Նշվում էր, որ ԱՄՆ-ն եվրոպացիներին առաջարկել է Ռուսաստանի սառեցված ակտիվներն ապասառեցնելու մի քանի տարբերակ, այդ թվում՝ դրանք ամերիկյան կառույցների վերահսկողությանը փոխանցելու ճանապարհով։ Ըստ աղբյուրների՝ եվրոպական կողմը մերժել է այդ առաջարկը։



