ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Նախկիններն իրենց ներկայությամբ միայն ուժեղացնում են Փաշինյանին․ Գորգիսյան

Նախկիններն իրենց ներկայությամբ միայն ուժեղացնում են Փաշինյանին․ Գորգիսյան

Նախկիններն իրենց ներկայությամբ միայն ուժեղացնում են Փաշինյանին։ Այս մասին այսօր խորհրդարանակ ճեպազրույցներին ժամանակ հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ խոսելով ընտրությունների մասին։

Նա հիշեցրեց 2020 թվականի «այո», «ոչ»-ի քարոզարշավի ժամանակ տեղի ունեցածը, երբ քաղաքական ուժերը հետևեցին ԼՀԿ կոչին, և որևէ մեկը չձևավորեց «ոչ»-ի ճամբար։

«Եվ քարոզարշավը վերածվեց ֆարսի, որովհետև Փաշինյանը չուներ այն հակառակորդը, ում պիտի թաղեր իր սովորույթի համաձայն, վերացներ, կռվեր նրա հետ։ Նա չէր կարողանում քարոզարշավ անել։ Այնտեղ, որտեղ պետք է խոսել գաղափարներից, Փաշինյանը պարտված է։ Եվ մեր առաջարկը դրա մասին էր՝ թույլ տվեք մենք հաղթենք Փաշինյանին։ Նախկիններն իրենց ներկայությամբ միայն ուժեղացնում են Փաշինյանին։ Եթե մենք այս վտանգը հանում ենք, որ հները հետ կվերադառնան, մենք միանշանակ ունենում ենք մոտ 10 տոկոսանոց ֆրակցիա, ներկայություն Ազգային ժողովում։ Բայց մենք նաև որպես Լուսավոր Հայաստան խոստանում ենք մեր ընտրողներին, որ ընտրություններից հետո ոչ թույլ ենք տալու, որ Փաշինյանը վերարտադրվի, ոչ էլ նպաստելու ենք նախկինների՝ իշխանության վերադառնալուն»,- ասաց նա։ 

  • Կիսվել: