Նախատեսվում է, որ ինչ-որ պահի կայցելեմ Ադրբեջան, բայց ոչ Բաքու. Ալեն Սիմոնյան
Իմ Բաքու այցելելու պայմանավորվածություն չկա, այդ խոսակցությունները ճիշտ չեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի կնոջ հայտարարությանը, որը կոչ էր արել Ալեն Սիմոնյանին Բաքու հնարավոր այցի ժամանակ այցելել նաև հայ գերիներին։
ԱԽ քարտուղարը նշեց, որ Բաքու այցելելու պայմանավորվածություն չկա, դրա մասին նույնիսկ խոսակցություն չկա։ Այո, նախատեսվում է, որ ինչ-որ փոխադարձ այցեր տեղի կունենան, բայց նախ ո՞վ ասաց, որ Բաքվի մասին է խոսքը, այդպիսի խոսակցություն չի եղել, երկրորդը՝ ժամկետների հետ կապված որևիցե խոսակցություն չկա։
Ես Բաքվի մասին չեմ խոսել, դուք հիշում եք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը այցելեց Դիլիջան քաղաք և նախատեսվում է, որ ինչ-որ պահի նաև Անվտանգության խորհրդի քարտուղարը, որը հանդիսանում է իր հետ աշխատող անձը, կայցելի Ադրբեջան, բայց ոչ Բաքու, որովհետև տրամաբանությունը հուշում է որ ինչ-որ այլ քաղաք է լինելու, որովհետև մենք ընդունել ենք այլ քաղաքում, ոչ թե մայրաքաղաքում»,–ասաց Ալեն Սիմոնյանը։



