Նախարարը հրաժարական չի տվել. ԿԳՄՍ-ն հերքում է լուրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերքում է համացանցում տարածված տեղեկությունը, թե նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել:
«Օրեր առաջ լրագրողները նախարարից հարցրել են հրաժարականի մասին, նախարարը պատասխանել է՝ նման հարց օրակարգում չկա: Ոչինչ չի փոխվել: Այդ տեղեկությունները իրականության հետ աղերս չունեն, չկա նման բան», PrimeNews.am-ին փոխանցեցին ԿԳՄՍ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշենք, որ այսօր ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանողները այսօր առավոտից դասադուլ են հայտարարել՝ ընդդիմանալով բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետում Հայոց լեզու և Հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնությանը: