շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Նախարարների աշխատավարձերը հնարավոր չէ գաղտնի բարձրացնել. Վարչապետն անդրադարձել է աշխատավարձների սկանդալին

Նախարարների աշխատավարձերը հնարավոր չէ գաղտնի բարձրացնել. Վարչապետն անդրադարձել է աշխատավարձների սկանդալին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ աշխատավարձերի բարձրացման մասին իր գաղտնի որոշմանը, որի մասին գրել էին լրատվամիջոցները։

Նա նախ հայտարարեց, որ այդ որոշման արդյունքում ոչ բոլորի աշխատավարձն է բարձրացել, ոմանցնը նույնիսկ նվազել է։ Նրա խոսքով, այդ որոշման անկյունաքարային նպատակը հենց դա է։

«Եթե հիշում եք, անցած տարվա, այսպես ասած, պարգևատումների սկանդալի արդյունքում մենք նաև այս դահլիճում բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել և դրա արդյունքում արձանագրել ենք, որ որոշակի դիսպրոպորցիա կա։ Որոշման արդյունքում ոմանցն իջել է և ոմանցը բարձրացել է։ Խնդիր է դրվել, որ նույն կարգավիճակի մարդկանց աշխատավարձը պետք է նույնը մնա»,- ասաց նա։

Վարչապետն ընդգծեց, որ այս գործընթացը եղել է հրապարակային։ «Եվ բյուջետային քննարկումների ժամանակ դուք բոլորդ իմոկոսի չափով բոլոր մարմինների համար սահմանվում է պարգևատրումների ֆոնդ։ացել եք այդ մասին և կողմ եք քվեարկել։ Եվ ես այս ամբիոնից պարգևատրումների սկանդալի ժամանակ պաշտպանել եմ այն դիրքորոշումը, որ պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն։ Եվ բացի դա, նաև այս ամբիոնից հայտարարել եմ, որ ԱԱԾ, ոստիկանության և այլ մարմիններում այդ պարգևավճարներով մենք աշխատավարձերը փաստացի բաձրացրել ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի, աշխատավարձային ֆոնդի գումարը այնպես չէ, որ այլ ոլորտի գումարների հաշվին է, այլ դա նախատեսված է բյուջեով, որը հաստատել է այս ԱԺ-ն։ Ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացման որոշման գաղտնի լինելուն, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախարարի աշխատավարձը հնարավոր չէ գաղտնի բարձրացնել, քանի որ նա հայտարարագիր է լրացնում, որը հասանելի է հանրությանը։

«Զուտ որ գաղտնի է գնացել դա, ներքին աշխատակարգային է, թաքցնելու բան չի եղել։ Մեկինը իջել է, մյուսինը՝ բարձրացել։ Նաև եկեք արձանագրենք մի բան՝ մենք նախարարությունների միացում ենք ունեցել, նախարարներ կան երեք նախարարի աշխատանք են անում։ Եվ ըստ էության, գաղտնիության մասին խոսելը, եթե այդ հանձնարարականը գնացել է գաղտնի գրիֆով, դա չի նշանակում, որ այդ ամենը հանրությունից գաղտնի անելու նպատակով է արվել։ Մենք 30 տոկոսի մասին խոսել ենք, բայց չենք ասել, որ 30 տոկոս է բարձրանալու։ Մենք ասել են՝ գերատեսչության այդ բյուջեից աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսի չափով սահմանվելու է պարգևատրումային ֆոնդ։ ԱԺ-ն ընդունել է, ինչը նշանակում է, որ կառավարությունը կարող է այդ 30 տոկոսն իր հայեցողությամբ տնօրինել։ Նաև սկզբունք է սահմանվել, որ այդ պարգևատրումները ոչ թե լինեն ավտոմատ, այլ հայեցողական, որպեսզի նախարարները կարողանան լավ աշխատողին խրախուսել, վատին՝ չխրախուսել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի մտահոգություններին։

  • Կիսվել: