երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Նախագահը ստացել է Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու ԱԺ-ի որոշման նախագիծը

Նախագահը ստացել է Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու ԱԺ-ի որոշման նախագիծը

Հանրապետության նախագահի աշխատակազմից «Լուրեր»-ին հայտնել են, որ երեկ երեկոյան ստացել են Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու Ազգային Ժողովի որոշման նախագիծը։

Նախագահ Արմեն Սարգսյանը եռօրյա ժամկետ ունի այն ստորագրելու և հանրաքվեի օր նշանակելու համար։

Փետրվարի 6-ին խորհրդարանը 88 կողմ և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել էր սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը: Դրանով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամի լիազորությունները, որոնք ընտրվել են մինչև 2018 թ. ապրիլի 9-ը։ Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։

  • Կիսվել: