շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կատարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կատարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպել է Կատարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահն մանրամասներ է ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում ընթացող մի շարք իրողությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերների վերաբերյալ:

Հանրապետության նախագահը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչներին հուզուղ հարցերին, կարևորել Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդման անհրաժեշտությունը, անդրադարձել սփյուռքահայերի կողմից Հայաստանում բիզնես և տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորությանը և այլ հարցերի:

  • Կիսվել: