չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ

 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ երկրի ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ:

Ինչպես հայտնումեն Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Արժևորելով մեր երկրների բազմադարյա բարեկամությունը՝ Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս Հնդկաստանի հետ հարաբերությունների կայուն զարգացմանը և համագործակցության ընդլայնմանը։

Համոզված եմ, որ ձևավորված միջպետական երկխոսությունը կնպաստի փոխգործակցության հետագա խորացմանը և ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»։

  • Կիսվել: