շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել

Նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վաստակաշատ գիտնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Շահինյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել նրա ընտանիքին, հարազատներին և գործընկերներին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Շոշափելի է Արամ Շահինյանի ավանդը Հայաստանում գիտության, մասնավորապես, քիմիայի, կենսաբանության և կենսաինֆորմատիկայի զարգացման գործում։ Ծանրակշիռ են նրա ծառայությունները գիտակազմակերպչական բնագավառում։

Ականավոր մաթեմատիկոս, մանկավարժ ու հասարակական գործիչ Արտաշես Շահինյանի զավակ Արամ Շահինյանն իր մեջ կրում էր հայ մտավորա­կանին բնորոշ լավագույն հատկանիշները»:

  • Կիսվել: