կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բանգլադեշի նորանշանակ դեսպանը

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բանգլադեշի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին մայիսի 27-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Գուսալ Ազամ Սարքերը (նստավայրը՝ Թեհրան): ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկկողմ համագործակցության զարգացմանը։

Հանդիպմանը խոսվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խթանման, ինչպես նաև կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության հնարավորությունների մասին:

Դեսպան Գուսալ Ազամ Սարքերն ընդգծել է, որ առավելագույն ջանքեր կներդնի պատմականորեն բարեկամական կապեր ունեցող երկու ժողովուրդների հարաբերությունների զարգացման ուղղությամբ՝ նշելով, որ Բանգլադեշում դարեր շարունակ հայկական ներկայությունը նաև տնտեսական հարաբերությունները խորացնելու լավ հիմք է:

  • Կիսվել: