Ցանկանում եմ ողջունել Երևանի քաղաքապետարանի գործողությունները. Նիկոլ Փաշինյան
«Վերջին օրերին քննարկվում են Աջափնյակում տեղի ունեցող պրոցեսները։ Նախ ցանկանում եմ ողջունել Երևանի քաղաքապետարանի գործողությունները»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Շինարարների փողոցի ապօրինի կրպակների ապամոնտաժման աշխատանքներին։
Վարչապետը հիշեցրել է, որ 2018 թվականից Երևանի կենտրոնում այդ պրոցեսները սկսել են։ «Բայց հետագայում այդ քաղաքական կամքը չշարունակվեց, բայց այդ օրակարգից երբեք չենք հրաժարվում»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այդ մայթերն ու տարածքները, որ ազատվում ու վերադարձվում են, ոչ մի տեղ չի հաշվառվելու, որ այսքան արժողությամբ գույք վերադարձվել է Երևանին ու ՀՀ-ին։


