Ալիևն ու Հերցոգը քննարկել են Ադրբեջանի և Իսրայելի միջև հարաբերությունները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ:
Իսրայելի նախագահը շնորհավորել է Ադրբեջանին Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների վերաբերյալ խորհրդակցությունը նախագահելու կապակցությամբ:
Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը, որպես նախագահող երկիր, շարունակում է ջանքերը՝ ուղղված փոխվստահության ամրապնդմանը և ձևաչափի մասնակից պետությունների միջև գործնական համագործակցության զարգացմանը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Իսրայելի միջև երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ:



