շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշումը Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ

Նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշումը Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ

Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին և կարևորում ՍԴ բնականոն գործունեությունը։ Այս մասին ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի գրավոր մեկնաբանության մեջ ի պատասխան Aysor.am-ի հարցմանն առ այն, թե ինչ դիրքորոշում ունի նախագահը ՍԴ շուրջ ծավալվող գործընթացների վերաբերյալ։


Ըստ հաղորդագրության, նախագահը համարում է, որ ցանկացած գործընթաց պետք է տեղի ունենա բացառապես իրավական հարթության մեջ, բոլոր իրավական սկզբունքների և նորմերի պահպանմամբ՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Որևէ գործընթաց չպետք է վտանգի երկրի կայունությունն ու միջազգային հեղինակությունը, չպետք է լինի անձնավորված, պետք է հիմնվի հասարակական համերաշխության և հանդուրժողականության վրա:


Միրնույն ժամանակ հաղորդագրության մեջ նշվում է, որ հանրապետության նախագահի կողմից ընթացիկ քրեական գործերի համատեքստում տեղի ունեցող իրադարձություններին ցանկացած գնահատական կամ որակում կարող է դիտվել որպես միջամտություն նախաքննություն կամ հետաքննություն իրականացնող մարմինների կամ դատական իշխանության գործունեությանը և խնդրահարույց է իրավունքի ու սահմանադրականության տեսանկյունից:

  • Կիսվել: