Նա ուղղակի Հայաստանում ապրելու իրավունք չպետք է ունենա. Քոչարյանը՝ Վլադիմիր Վարդանյանի մասին
Այս քաղաքական թիմի կարկառուն դեմքերից մեկը մի հանճարեղ հայտարարություն է արել՝ ասելով, որ բանակն ամայի տարածքները պաշտպանելու համար չէ, ժողովրդին պաշտպանելու համար է: Այս մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց երկրորդ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով իմքայլական Վլադիմիր Վարդանյանի հայտարարության մասին:
Քոչարյանի խոսքերով, այդպես մտածող մարդը ոչ թե պատգամավոր չի կարող լինել, նա ուղղակի Հայաստանում ապրելու իրավունք չպետք է ունենա.
«Ինչ է նշանակում՝ ամայի տարածքներ: Ամեն երկիր մոտավորապես 10-15 տոկոսն է բնակավայր, հիմա ինչ, մնացածը պետք է հանձնե՞լ: Ես չգիտեի, որ Հայաստանում կան, շնչում են նման կարգի մարդիկ, ովքեր ունեն նման մտածելակերպ»: