չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մուստաֆա Շենթոփը՝ Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների մասին

Մուստաֆա Շենթոփը՝ Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների մասին

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունները երկխոսության պատրաստակամության մասին: Այս մասին Անկարայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելթի հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը:

Նա նշել է, որ 44-օրյա պատերազմի արդյունքները ՛՛նոր էջ են բացել Հարավային Կովկասի պատմության մեջ՛՛։

Շենթոփի խոսքով՝ ՛՛խաղաղությունն ու կարգավորումը բխում են տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից՛՛։ Դա, ըստ նրա, վերաբերում է նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին։

՛՛Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի կողմից անկեղծ քայլերի դեպքում Անկարան պատրաստ է աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Երևանի հետ։ Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է փոխլրացնեն միմյանց՛՛,-ասել է Շենթոփը։

Նա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ նախագահության հատուկ ներկայացուցչին կոչ է արել հաշվի առնել նոր իրողությունները:

 

 

  • Կիսվել: