շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. ՌԴ ԱԳՆ

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. ՌԴ ԱԳՆ

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Այս մասին ասվա է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, որը տարածվել է Ռուսաստանի արտգործանախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան այցի կապակցությամբ։

Նշվում է, որ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Բաքվի հետ առօրյա համատեղ աշխատանքը կառուցված է հավասարության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա։

Փաստաթղթում նաև նշված է, որ ռուսական ջանքերն ուղղված են տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։

՛՛Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ, եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որը համանախագահում են փոխվարչապետերը, աշխատանք ենք տանում կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի փաթեթը համաձայնեցնելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա երկաթուղային և ավտոմոբիլային կապ ապահովել և խթանել տնտեսական կապերի վերականգնումը՛՛,-նշված է փաստաթղթում։

 

  • Կիսվել: