կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մտքեր են փոխանակվել արդի մարտահրավերներին Հայաստանի տնտեսության դիմակայման ռիսկերի և հնարավորությունների շուրջ

Մտքեր են փոխանակվել արդի մարտահրավերներին Հայաստանի տնտեսության դիմակայման ռիսկերի և հնարավորությունների շուրջ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը մասնակցել են նաև ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:

Հանդիպման ընթացքում ՀԲ պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանի տնտեսության վրա տարածաշրջանային զարգացումների ազդեցության վերաբերյալ ՀԲ կողմից արված վերլուծությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել արդի մարտահրավերներին Հայաստանի տնտեսության դիմակայման ռիսկերի և հնարավորությունների շուրջ:

Քննարկվել են ստեղծված իրավիճակի մեղմմանն ուղղված պետության կողմից իրականացվելիք հնարավոր միջոցառումները:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար՝ կարևորելով Հայաստանի զարգացման գործընկերների հետ նմանատիպ քննարկումները՝ լավագույն փորձի և գիտելիքի փոխանակման տեսանկյունից: 

  • Կիսվել: