շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Մոտ 500 քաղաքացի ստացել է երրորդ խթանիչ դեղաչափը. ՀՀ առողջապահության նախարար

Մոտ 500 քաղաքացի ստացել է երրորդ խթանիչ դեղաչափը. ՀՀ առողջապահության նախարար

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց Հայաստանում պատվաստումների ցուցանիշները:

«Ընդհանուր առմամբ մենք իրականացրել ենք 1 միլիոն 591809 պատվաստում, 920650 քաղաքացի ստացել է առաջին դեղաչափը, երկրորդ դեղաչափը ստացել է 670710 քաղաքացի»,- ասաց Ավանեսյանը:

Նա նշեց, որ խթանիչ դեղաչափեր ևս քաղաքացիները ստանում են:

«Արդեն ունենք մոտ 500 քաղաքացի, որ ստացել է երրորդ դեղաչափը»,- ասաց Ավանեսյանը:

Հետագա ալիքները նվազ կորուստներով հաղթահարելու համար նախարարը կոչ արեց պատվաստվել:

  • Կիսվել: