չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մոսկվայում Հայաստանի վարչապետ Փաշինյանի ծրագիրը կմեկնարկի հինգշաբթի. Պեսկով

Մոսկվայում Հայաստանի վարչապետ Փաշինյանի ծրագիրը կմեկնարկի հինգշաբթի. Պեսկով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծրագիրը Մոսկվայում կմեկնարկի մայիսի 25-ին։ Չորեքշաբթի Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակներում Երեւանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Պեսկովը մամուլի հետ շփման ժամանակ հիշեցրել է, որ Պուտինը չորեքշաբթի ելույթ կունենա Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստում, որը կկայանա «Զարյադյե» համերգասրահում։

«Այսօրվա նիստում Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Գրիգորյանը։ Վաղը արդեն Փաշինյանը կմիանա»,-ասել է Պեսկովը։

Մայիսի 25-ին Պուտինը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: 

  • Կիսվել: