շաբաթ, սեպտեմբեր 26
26 / 9 / 2026
Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կքննարկի հրադադարի ամրապնդման նախաձեռնություններ. Զախարովա

Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կքննարկի հրադադարի ամրապնդման նախաձեռնություններ. Զախարովա

Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ամրապնդման և բանակցային գործընթացի ակտիվացման տարբեր նախաձեռնություններ: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է iz.ru-ն։ 

Նրա խոսքով՝ ռուսական կողմը կողմերին «առավելագույն զսպվածության» կոչ է անում։ Նա նաև նշել է, որ երեք պետությունները համագործակցում են դիվանագիտական ուղիներով և ռազմական գերատեսչությունների հետ՝ լարվածությունը թուլացնելու համար:

Հիշեցնենք, որ Զախարովան նաև ասել էր՝ հրադադարի ռեժիմի խախտումները սկսել են նվազել, սակայն լարվածությունը շարունակում է պահպանվել հայ-ադրբեջանական սահմանին։

«Հետագա էսկալացիան կանխելու համար մենք՝ որպես համանախագահներից մեկը, կոնկրետ քայլեր ենք կատարում Մինսկի խմբի շրջանակներում և գործում ենք ինքնուրույն: Սերգեյ Լավրովը արտակարգ հեռախոսազրույցներ է ունեցել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Այս շաբաթ նա քննարկել է իրավիճակը Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հետ: Փոխգործակցություն է իրականացվում ռազմական գերատեսչությունների միջոցով»,- ասել էր Զախարովան։

  • Կիսվել: