ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Մնացականյան-Մամեդյարով հանդիպումն ավարտվեց

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումն ավարտվեց

Ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ անցկացվող հանդիպումը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նշենք, որ հանդիպումը սկսվել էր երեկ և տևել է 8 ժամ։ Այն վերսկսվել էր այսօր՝ վաղ առավոտից։
Երկկողմ հանդիպումից առաջ տեղի էր ունեցել մինսկյան համանախագահների հանդիպումը նախարարների հետ։ Հանդիպումների արդյունքում սպասվում է հայտարարույուն

  • Կիսվել: