ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Միշել-Ալիև-Փաշինյան հաջորդ եռակողմ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 21-ին

Միշել-Ալիև-Փաշինյան հաջորդ եռակողմ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 21-ին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ եռակողմ ձևաչափով իր, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում հուլիսի 21-ին, գրում է Ազատությունը:

Այդ մասին նա հայտնել է Քիշնևում հնգակողմ ձևաչափով հանդիպումից հետո, որին երեք գործիչներից բացի մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել մակրոնը և Գերմանիայի կամնցլեր Օլաֆ Շոլցը:

«Մենք ունեցանք Բրյուսելում (մայիսի 14-ին) քննարկված բոլոր թեմաներին անդրադառնալու հնարավորություն: Մենք քննարկել ենք սահմանազատման և խաղաղ պայմանագրի խնդիրները: Այս հանդիպումը դարձավ շատ լավ նախապատրաստում հուլիսի 21-ի բրյուսելյան հանդիպման համար»,- ասել է Միշելը:

Նրա խոսքով, դա վկայում է, որ կողմերը քրտնաջան աշխատում են և մտադիր են աջակցել հարաբերությունների բարելավմանն ուղղված բոլոր ջանքերին:

«Ես նաև հայտնեցի, որ ցանկանում եմ նախագահ Իլհամ Ալիևին, վարչապետ Փաշինյանին, կանցլեր Շոլցին և նախագահ Մակրոնին հրավիրել հանդիպման՝ Իսպանիայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովի շրջանակներում։ Սա նշանակում է, որ մենք կանենք ամեն ինչ Եվրամիության կողմից, որպեսզի օգնենք ավելի էական առաջընթաց ապահովել կարգավորման ուղղությամբ», - ասել է Շառլ Միշելը:

  • Կիսվել: