ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Միրզոյանը և Կալասը քննարկել են ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետագա կյանքի կոչման հարցեր

Միրզոյանը և Կալասը քննարկել են ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետագա կյանքի կոչման հարցեր

Մայիսի 5-ին Երևանում՝ Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ, հայտնում են ԱԳ նախարարությունից։
 
Գոհունակությամբ նշվել են գագաթնաժողովի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները։ 
 
Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետագա կյանքի կոչման հարցեր։

  • Կիսվել: