չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Միքայել և Կարեն Վարդանյանները 300 մլն դրամ են տրամադրել անպտղության հաղթահարմանը Հայաստանում (տեսանյութ)

Միքայել և Կարեն Վարդանյանները 300 մլն դրամ են տրամադրել անպտղության հաղթահարմանը Հայաստանում (տեսանյութ)

44-օրյա պատերազմից անմիջապես հետո բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանների նախաձեռնությամբ տրվեց բարեգործական կենսական նշանակություն ունեցող ծրագրի մեկնարկը:

Ամբողջ Հայաստանի տարածքից ընտրվեց 150 սոցիալապես անապահով ընտանիք, որոնք տարիներ շարունակ երեխա չէին ունենում և միակ ճանապարհը արտամարմնային բեղմնավորումն էր: 

Ծրագրի մեկնարկից 10 ամիս անց բազմաթիվ ընտանիքներում կյանքը վերաիմաստավորվել է: 45 զույգ արդեն սպասում է ապագա բալիկի լույս աշխարհ գալուն:

Մյուսները բուժման և հետազոտությունների տարբեր փուլերում են: Անպտղության հաղթահարման ծրագրի իրականացման համար բարերարները տրամադրել են 300 մլն դրամ: 

  • Կիսվել: