Մինսկի խումբը չի ձևավորվել որևէ մեկի ցանկությամբ. Անդրանիկ Քոչարյան
Մինսկի խումբը չի ձևավորվել որևէ մեկի ցանկությամբ: Այն ձևավորվել է տարիներ առաջ կոնկրետ խնդրի առնչությամբ: Այս մասին այսօր կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը դո՞ւրս է մղում Մինսկի խմբի համանախագահներին և փորձում է միայնակ լուծել խնդիրը։
«Այդ խնդիրն այսօր էլ առկա է, և Մինսկի խումբը գործում է: Ինչ վերաբերում է մեր անվտանգային խնդիրներին Ռուսաստանի մասնակցությանը, ապա մի՛ մոռացեք, որ հրադադարի ռեժիմը եռակողմ փաստաթղթի հիման վրա է, որտեղ Ռուսաստանը ծանրակշիռ ներկայություն ունի»,-ընդգծել է Անդրանիկ Քոչարյանը: