շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մինսկի խմբի համանախագահությանը նոր թափ հաղորդելու անհրաժեշտություն կա․ Ֆրանսիայի Սենատի նախագահ

Մինսկի խմբի համանախագահությանը նոր թափ հաղորդելու անհրաժեշտություն կա․ Ֆրանսիայի Սենատի նախագահ

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը նոր թափ հաղորդելու անհրաժեշտություն է տեսնում: 

Լարշեն նման տեսակետ հայտնեց ՀՀ ազգային ժողովում Արարատ Միրզոյանի հետ համատեղ հայտարարությանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե Ֆրանսիան որպես ԵԱՀԿ Մինսկի անդամ, մասնավորապես Սենատը, ի՞նչ քայլեր է իրականացնում՝ Արցախի հարցի խաղաղ կարգավորման համար:

«Անհրաժեշտություն կա նոր թափ հաղորդել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը»,-ասաց Սենատի նախագահը:

Նա մտադիր է Ֆրանսիայի նախագահին ասել այն, ինչ իրեն ասել է ԱԺ նախագահն այսօր առավոտյան: Լարշեն հայտնեց, որ 2022-ի առաջին կիսամյակին ԵՄ-ի նախագահությունը ստանձնում է Ֆրանսիան:  «Նախագահությունը, իհարկե, ենթադրում է ավելի շատ գործադիրի գործունեություն, բայց այստեղ նաև օրենսդիրն իր խոսքն ունի ասելու: Հարկ է նշել, որ այդ ժամանակ մենք նախատեսում ենք հենց Ֆրանսիայի Սենատում կազմակերպել համաժողով անվտանգությանը և պաշտպանությանը նվիրված և մի համաժողով, որը մենք նախապատրաստում ենք այսօրվանից»,- ասաց Սենատի նախագահը:

  • Կիսվել: