ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մինչեւ Աղբենդ-Մեղրի-Նախիջեւան երկաթուղին չկառուցվի, չի կարող խոսք լինել ՀՀ-ի եւ Իրանի միջեւ Նախիջեւանով հաղորդակցության մասին. Ադրբեջան

Մինչեւ Աղբենդ-Մեղրի-Նախիջեւան երկաթուղին չկառուցվի, չի կարող խոսք լինել ՀՀ-ի եւ Իրանի միջեւ Նախիջեւանով հաղորդակցության մասին. Ադրբեջան

Բաքուն արձագանքել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այսօրվա հայտարարությանը՝ Նախիջեւանով դեպի Իրան երկաթուղային կապի բացման նախապատրաստման վերաբերյալ։

Ադրբեջանական haqqin.az-ը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, նշում է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման եւ վերականգնման վերաբերյալ բանակցային գործընթացում Ադրբեջանի կառավարության դիրքորոշումն այն է, որ մինչեւ Աղբենդ-Մեղրի-Նախիջեւան նոր երկաթուղու շահագործման հանձնելը՝ խոսք անգամ լինել չի կարող Հայաստանի եւ Իրանի միջեւ Նախիջեւանի տարածքով հաղորդակցության վերականգնման, ինչպես նաեւ այլ ուղղություններով հաղորդակցությունների վերականգնման մասին։

Կայքը գրում է նաեւ, որ Ադրբեջանի կառավարությունը Մհեր Գրիգորյանին իր դիրքորոշումը ներկայացրել է փոխվարչապետների մոսկովյան խորհրդակցությունների ձեւաչափով բանակցությունների ժամանակ:

 

 
 
 

  • Կիսվել: