Միմյանց վրա ցեխ շպրտելը ընդդիմադիր դաշտում ոչ մի լավ բանի չի հանգեցնի. «Հայաստան» դաշինք
Ընդդիմադիր դաշտում իրար վրա ցեխ շպրտելը ոչ մի լավ բանի չի բերի։ Այս մասին հունվարի 23-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով մայրաքաղաքի «Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թեւանյանի վերջին հայտարարությունները։
Հիշեցնենք, որ մինչ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելը Թեւանյանը նույն
«Հայաստան» խմբակցության պատգամավոր էր։ Վերջինը քննադատել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Թեւանյանի խոսքով՝ Սարգսյանն
իր նախագահության օրոք, ըստ էության, վարկաբեկել է թե՛ երկրորդ նախագահ Ռոբերտ
Քոչարյանին, թե՛ իրեն։
«Ավելին, կարծում եմ, որ այսօր միմյանց մեղադրելու ժամանակը կամ տեղը չէ։ Հիմա, երբ դրված է մեր հայրենիքը կործանող քաղաքական ուժը վերացնելու առաջնահերթությունը, մենք բոլորս պետք է որոշակի պարտավորություններ ստանձնենք եւ լուծենք այս կրիտիկական խնդիրը։ Այս խնդրի լուծումը պահանջում է բոլոր ընդդիմադիր ուժերի համաձայնությունը շատ կոնկրետ արժեքների վերաբերյալ՝ պետություն, հայրենիք, ազգային արժանապատվություն, համահայկական միասնություն»,- նշել է Մինասյանը։