երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում թեկնածուների կադրային բանկը համալրելու վերաբերյալ հայտարարություն

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում թեկնածուների կադրային բանկը համալրելու վերաբերյալ հայտարարություն

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում թեկնածուների կադրային բանկը համալրելու նպատակով վարչապետի աշխատակազմը հայտարարում է ինքնակենսագրությունների հավաքագրում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ կառավարությունը։ 

«Դիտարկվելու են 30 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթություն և առնվազն 5 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող, միջազգային իրավունքին, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային ակտերին, հայերենին, անգլերենին և այլ օտար լեզվի տիրապետող, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց ինքնակենսագրությունները:

Ինքնակենսագրությունների ուսումնասիրության արդյունքներով ընտրված անձինք կհրավիրվեն հարցազրույցի:

Ինքնակենսագրությունը և մոտիվացիոն նամակը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2025 թվականի մայիսի 7-ը ներառյալ»,- ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: