ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Միջազգային հանրության շրջանում հասունանում է համոզմունքը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Այվազյան

Միջազգային հանրության շրջանում հասունանում է համոզմունքը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Այվազյան

Այս պատերազմը մեկ անգամ ևս ի ցույց դրեց շատ պարզ իրողություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լոկ տարածքային վեճ չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում նշեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ ընդգծելով, որ այն երկրները, որոնք ուզում են տեսնել ու հասկանալ իրողությունը, իրենց մոտ պարզ հստակեցում է տեղի ունեցել, որ սա նոր ցեղասպանության իրականացման կանխարգելման մասին է:

«Հիմա տարբեր միջազգային կառույցներ, երկրներ ականատես են լինում, թե Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ինչպես է իրականացվում լիակատար հայաթափություն, ինչպես է մեր պատմաշակութային ժառանգությունը ոչնչացվում, կեղծվում, բնաջնջվում, ինչպես են անմարդկային վերաբերմունքի ենթարկվում մեր գերեվարված քաղաքացիները:

Գնալով հասունանում է համոզմունքը, որ Արցախը չի կարող լինի Ադրբեջանի կազմում: Եթե այն լինի Ադրբեջանի կազմում, նշանակում է՝ Արցախը առանց հայության: Կարծում եմ՝ գնալով այդ իրականությունն ամրագրվում է միջազգային հանրության մոտ»,- նշեց Այվազյանը: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: