ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Միայն Էդգար Ղազարյանի տեղը չենք փոխել, իմ նախաձեռնությամբ որոշակի տեղափոխումներ ենք արել. Տիգրան Աբրահամյան

Միայն Էդգար Ղազարյանի տեղը չենք փոխել, իմ նախաձեռնությամբ որոշակի տեղափոխումներ ենք արել. Տիգրան Աբրահամյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը պարզաբանել է այսօր Էդգար Ղազարյանի տեղափոխությունը նիստերի դահլիճում։

«Իմ նախաձեռնությամբ՝ խմբակցությունը որոշել է որոշակի տեղափոխություններ անել, հաշվի ենք արդել աշխատանքային պրոցեսը և նպատակահարմարությունը։ Հաշվի առնելով որ մեր առջև բազմաթիվ խնդիրներ կան դրված ժողովրդի կողմից, կարծում եմ, այն, թե ով ում կողքն է նստած համալսարանական, խոսույթ է։ Բայց տեղափոխությունը միայն մեր մոտ չի եղել, նաև ՔՊ-ում է եղել։ Նման տեղափոխություններ էլի լինելու են և չպետք է սա մեր քաղաքական քննարկման առօրյայի մաս լինի։
Ամեն դեպքում՝ նստեցումը իմ որոշումն ու նախաձեռնությունն է եղել առաջին օրվանից»։

  • Կիսվել: