ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Միասնական ջանքերի շնորհիվ Հայաստանի և Շրի Լանկայի բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել. Վահագն Խաչատուրյան

Միասնական ջանքերի շնորհիվ Հայաստանի և Շրի Լանկայի բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նախագահ Ռանիլ Վիքրեմեսինգհեին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շրի Լանկայի ժողովրդին Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ համագործակցության խորացումը։

Համոզված եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել` ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Շրի Լանկայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

  • Կիսվել: