կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Եթե որոշում կայացնենք, որ մենք վերցնում ենք մանդատները, միանշանակ իմ թիմին մենակ չեմ թողնի․ Վանեցյան

Եթե որոշում կայացնենք, որ մենք վերցնում ենք մանդատները, միանշանակ իմ թիմին մենակ չեմ թողնի․ Վանեցյան

«Ընտրությունների արդյունքները սպասելի չէին, բայց ունենք այն՝ ինչ ունենք: Այս մասին այսօր՝  հունիսի 23-ին, ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ և «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը հրավիրված մամուլի ասուլիսին։

«Մենք հայտնել էին, որ մեր շտաբի աշխատակիցների նկատմամբ սկսվել է տեռոր, որը նպատակ է ունեցել, որ ընդդիմությունը ստանա քիչ քվե»,-ասաց նա։

Վանեցյանը շեշտեց, որ ոչ միայն վերահաշվարկի գործընթաց են սկսելու, այլ առհասարակ բոլոր խնդիրներին տրվելու են ընթացք:

«Եթե որոշում կայացնենք, որ մենք վերցնում ենք մանդատները, միանշանակ իմ թիմին մենակ չեմ թողնի, գնալու ենք խորհրդարան և շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանուն: Ցավոք մանդատ չվերցնելը ոչ մի իրավական հիմք չունի, եթե մենք չվերցնեք մանդատ, միևնույն է խորհրդրանը կաշխատի»,-նշեց Վանեցյանը:

  • Կիսվել: