Միակ պրոցեսը, որտեղ պարտվել է ԼՀ-ն, արտահերթ խորհրդարանական ընտրություններն են. Մարուքյան
՛՛Լուսավոր Հայաստանը՛՛ հիմնադրման օրվանից բոլոր քաղաքական պրոցեսներում միշտ հաջողություն է արձանագրել: Միակ պրոցեսը, որտեղ պարտվել է, եղել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այս մասին ԼՀԿ ընդլայնված խորհրդի նիստի ժամանակ ասաց կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք արձանագրում ենք մեր պարտությունը և հստակ ընդունում ենք դա: Միակ պրոցեսը, որտեղ մենք պարտվել ենք, դա վերջին արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որին մենք զոհաբերել ենք մեր ունեցած ժամկետները, մանդատները՝ հանուն երկրի կայունության, որը վերականգնված է, բայց հարաբերական անդորրի է նման, քանի որ արտաքին մարտահրավերները չեն վերացել, և մնում են արդիական՛՛:
Ըստ Մարուքյանի՝ անկախ ընտրության արդյունքներից՝ ՛՛Լուսավոր Հայաստանը՛՛ մնալու է Հայաստանի քաղաքական կյանքում շատ լուրջ դերակատար, կուսակցությունը որպես մասնակցային ուժ միշտ մասնակցել է և մասնակցելու է գործընթացներին, նաև՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին:
Ներկայացնելով իր տեսլականը սպասվող ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ Մարուքյանն ասաց.՛՛Մենք կունենանք ուժեղ թիմեր, և նրանք կորոշեն, որ ուզում եմ մասնակցեն ընտրություններին, կուսակցական կենտրոնական ամբողջ ներուժը կպաշտպանի այդ թիմերի առաջարկը յուրաքանչյուր համայնքում: Դա կլինի 2-րդ, 3-րդ քաղաքում, խոշորացված համայնքում կամ փոքր համայնքում, դա արդեն առանձին քննարկման առարկա կդառնա՛՛:
Էդմոն Մարուքյանը նաև հավելեց, որ ԼՀ-ն ունի բովական լուրջ խողովակներ Եվրոպական Միությունում, ԱՄՆ-ում ՌԴ-ում, Եվրոպայի խորհրդում, Ֆրանսիայի ՏԻՄ-ում: Բոլոր կապերն ու կոնտակտներն օգտագործվելու են ի շահ և ի պաշտպանություն ՀՀ ազգային պետական շահերը սպասարկելուն, և, նրա խոսքով, նշանակություն չունի՝ իրենք խորհրդարանու՞մ են, թե՞ ոչ: