շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Հայաստանն ու Տանզանիան քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

Հայաստանն ու Տանզանիան քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը հանդիպում է ունեցել Տանզանիայի Միացյալ Հանրապետության արտաքին գործերի և Արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալ Ջեյմս Կինյասի Միլիայի հետ:

ԱԳՄԱ նախարարությունից հայտնում են՝ Անի Ավետիսյանը և Ջեյմս Կինյասի Միլիան անդրադարձել են Հայաստան-Տանզանիա երկկողմ օրակարգի ձևավորման կարևորությանը։ Քննարկվել են առևտրատնտեսական, զբոսաշրջության, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների, կրթության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հաստատման հնարավորությունները։ Երկուստեք կարևորվել է արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի ներդրման հարցը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության առավել սերտացմանը և մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային արդի հիմնախնդիրների շուրջ:

  • Կիսվել: