կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Միակ անշարժ գույքը, որին երկիր մոլորակի վրա տիրապետում է իմ ընտանիքը, Շենգավիթում գտնվող բնակարանն է․ Փաշինյան

Միակ անշարժ գույքը, որին երկիր մոլորակի վրա տիրապետում է իմ ընտանիքը, Շենգավիթում գտնվող բնակարանն է․ Փաշինյան

Միակ անշարժ գույքը, որին երկիր մոլորակի վրա տիրապետում է իմ ընտանիքը, Շենգավիթում գտնվող բնակարանն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լուրեր են շրջանառության դրվում մեր ընտանիքի հարստության մասին։ Բայց պետք է իմանաք, որ բացի հրապարակված միջոցներից մենք այլ միջոցների չենք տիրապետում։ Անընդհատ լուրեր են շրջանառվում իմ հրաժարականի մասին։ Մինչդեռ, ես հստակ ասել եմ, որ ժողովրդի կողմից ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա․ քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել, շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները եւ պարտավորվել եմ դա անել շիտակ ու ազնիվ»,-նշել է նա։

Փաշինյանը նաև հավելել է, որ պատերազմի մեկնարկից հետո նրա ընտանիքի որևէ անդամ երկրից դուրս չի եկել և չի պատրաստվում դուրս գալ։

  • Կիսվել: