հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մի տրվեք մանիպուլյացիաների. Սուրեն Գրիգորյանը՝ ՍԴ որոշման մասին

Մի տրվեք մանիպուլյացիաների. Սուրեն Գրիգորյանը՝ ՍԴ որոշման մասին

Արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Որոշ «լրատվամիջոցներ», իրար հերթ չտալով, մանիպուլացնում են Սահմանադրական դատարանի վերջին որոշումը, իսկ որոշ լրատվամիջոցներ բարեխիղճ մոլորությամբ արտատպում նույն մանիպուլյացիան։ Մինչդեռ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակված եզրափակիչ մասից հետևում է, որ
Սահմանադրական դատարանն, ըստ էության, ասել է միայն․

• Առողջապահության նախարարը չի կարող ասել, թե ում հաշվին անձը պետք է իրականացնի ՊՇՌ թեստավորումը։ Կցանկանա իր հաշվին կիրականացնի, կցանկանա իր ընկերոջ, մորաքրոջ, եղբոր և այլն։

Սահմանադրական դատարանը ՉԻ ԱՍԵԼ՝
• որ ՊՇՌ թեստավորումը պետք է իրականացվի պետական բյուջեի կամ գործատուի կամ որևէ այլ սուբյեկտի հաշվին,
• որ Առողջապահության նախարարի հրամանի որևէ այլ դրույթ հակասահմանադրական է․
ՀԵՏԵՎԱԲԱՐ ինչպես մինչև ՍԴ որոշումը, այնպես էլ դրանից հետո՝
• պետք է կամ պատվաստվել
կամ
• պարբերաբար թեստավորվել։

Մի տրվեք մանիպուլյացիաների»,- նշել է նա։

  • Կիսվել: