հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մի շտապեք, կգա պահը, ամեն ինչ կտեսնեք․ Մելքումյանը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին

Մի շտապեք, կգա պահը, ամեն ինչ կտեսնեք․ Մելքումյանը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին

Որպեսզի նոր բաներ չասեմ, այն, ինչ հնչեցվել է հունիսին 5-ին, այդ բոլորն ուժի մեջ են: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականը երբ եք պահանջելու, նա հավելեց. «Մի շտապեք, կգա պահը, ամեն ինչ կտեսնեք: Քաղաքականությունը միայն ասելով չի, նաեւ քայլերով է»:

Միքայել Մելքումյանը նշեց, որ ԲՀԿ-ում չեն քննարկել հանրահավաքը այլ քաղաքական ուժերի հետ համատեղ անելու հարցը. «Այն ուժերը, որոնք կկիսեն մեր տեսակետներ, մոտեցումները, կհամագործակցենք, բայց դեռ չենք քննարկելի»:

  • Կիսվել: