շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մի քիչ դժվար է լիքը բաների մեջ ինձ մեղադրելը, եթե հեշտ լիներ այս պարտությունը ինձ վրա կբարդեին. Ռոբերտ Քոչարյան

Մի քիչ դժվար է լիքը բաների մեջ ինձ մեղադրելը, եթե հեշտ լիներ այս պարտությունը ինձ վրա կբարդեին. Ռոբերտ Քոչարյան

Ես առնվազն 13 տարի իշխանության մեջ չեմ եւ մի քիչ դժվար է լիքը բաների մեջ մեղադրել, եթե հեշտ լիներ այս պարտությունը, ամեն ինչն ինձ վրա կբարդեին: Այս մասին, այսօր տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Պետական համակարգից այս իշխանությունը բան չի թողել, քարը քարի վրա չի թողել: Հիմնականում պատվեր կատարողները այն մարդիկ չեն, որոնք իմ ժամանակ կայացել են: Հենց այդ տարիներին է պետական համակարգը կայացել:

Ես ընդունում եմ, որ կրթական ոլորոտում մենք լրջագույն բարեփոխումներ ենք արել, երեւի այդ ոլորտի բարեփոխումների ամենամեծ ծավալը իմ ժամանակում է արվել: Ենթադրում էինք, որ դա ինչ-որ արդյունքների պետք է բերեր, ավելի զգալի, բայց տեսնում եմ, որ չկա: Չեմ կարող ասել, ինչն է պատճառը»՞,-ասաց նա:

Ռոբերտ Քոչարյանը խոստովանեց, որ իր համար այս վիճակն անսպասելի էր. «Ես չէի մտածում, որ մեր կրթական համակարգը այսպիսի տխուր վիճակում է գտնվում: Ուզում եմ հասկանալ՝ այն ժամանակ էլ էր այդ վիճակո՞ւմ, թե ոչ: Ենթադրում եմ, որ ինչ-որ բան չենք արել կրթության ու մշակույթի ոլորտում:

Կրթությունն ու մշակույթը պետք է քո ինքնության մեջ ձեւավորեին հզոր կապ հողի հետ: Երբ հողից կտրվում ես, միայն բարձրագույն արժեքը քո ընտանիքն է, ապա դու ունենում ես այն վիճակը, որ ունենք այսօր: Սկսում է աշխատել «որտեղ հաց, էնտեղ կաց» բանաձեւը, հողերի ու սարերի կորուստը չես ընդունում  որպես սպառնալիք քո ընտանիքին: Պետականությանը շատ փոքր տեղ է զբաղեցնում մեր մեջ»,-հայտարարեց նա:

  • Կիսվել: