կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մի խումբ կոնգրեսականներ դիմել են ԱՄՆ նախագահին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Աշոտյան

Մի խումբ կոնգրեսականներ դիմել են ԱՄՆ նախագահին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Աշոտյան

Մի խումբ կոնգրեսականներ դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով հավատարիմ լինել սեփական հայտարարություններին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա հավելել է. ՛՛Հատուկ շեշտվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Բայդենի մասնակցությունը (ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին) եւ նույն ժամանակահատվածում Հռոմի Պապի ելույթը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում՛՛:

  • Կիսվել: