Գրիգորյանը ՌԴ դեսպանությունում մասնակցել է դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության դեսպանությունում մասնակցել է դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որտեղ հանդես է եկել շնորհավորական ելույթով: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, տեղեկանում ենք Կառավարության լրատվության ծառայությունից։
Փոխվարչապետը շնորհավել է ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին եւ դեսպանության աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իրենց պատասխանատու գործունեության մեջ: