չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Մեզ մոտ պատրաստ է Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան՝ Հայաստանի միջոցով էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագիծը. Ալիև

Մեզ մոտ պատրաստ է Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան՝ Հայաստանի միջոցով էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագիծը. Ալիև

«Բնականաբար, երբ մենք առաջ էինք քաշում Զանգեզուրի միջանցքի գաղափարն ու նախաձեռնությունը, առաջին հերթին նկատի էր առնվում տրանսպորտային հատվածը։ Սակայն այսօր մենք այն դիտարկում ենք ավելի լայն»։ Դրա մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մեզ մոտ պատրաստ է Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան՝ Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագիծը», - հայտարարել է Ալիևը։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ ներկայում Հայաստանի էներգետիկայի հիմնական աղբյուրը ատոմակայանն է, սակայն, ըստ նրա, կայանը հնացած է և վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար։ Ալիևի խոսքով՝ ատոմակայանի շահագործման ժամկետը հնարավոր չէ անվերջ երկարաձգել, և վաղ թե ուշ այն պետք է փակվի։ Այդ դեպքում, ըստ նախագահի, Հայաստանը կարող է բախվել լուրջ էներգետիկ ճգնաժամի, ուստի էլեկտրամատակարարման լրացուցիչ աղբյուր ունենալը ձեռնտու կլիներ Հայաստանին։

Նա հայտարարել է, որ ադրբեջանցի մասնագետներն արդեն ուսումնասիրություն են իրականացրել Հայաստանի տարածքում և որոշել են այն վայրերը, որտեղ, ըստ իրենց, կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենասյուները։

Նրա խոսքով՝ Բաքուն ակնկալում է, որ հայկական կողմը չի ձգձգի այս հարցի լուծումը, քանի որ էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուրը նախևառաջ կարող է անհրաժեշտ լինել հենց Հայաստանին։

  • Կիսվել: