երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Մեզ մարդակերության մեջ էլ կարող են մեղադրել. Ալեն Սիմոնյան

Մեզ մարդակերության մեջ էլ կարող են մեղադրել. Ալեն Սիմոնյան

«Չկա նման բան։ Մեզ մեղադրում և մեղադրելու են հնարավոր բոլոր բաների մեջ։ Մարդակերության մեջ էլ կարող են մեղադրել, միայն թե որևէ ձևով խափանեն այդ գործընթացը»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ընդդիմադիր ուժերը մտահոգություններ են հնչեցնում, թե սահմանադրական հանրաքվեն հնարավորություն կտա իշխանությանը անցկացնել բոլոր նախագծերը։

Նա անդրադարձավ նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի հայտարարությանը, որում նա մեղադրում է Ալեն Սիմոնյանին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության դեմ տարվող էժանագին քարոզչության համար։ Նա մասնավորապես նշել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրը և Ալեն Սիմոնյանը նույնաբովանդակ հայտարարություններ են անում։

«Ես տեսել եմ այդ հրապարակումը, և ցավում եմ, որ երիտասարդ քաղաքական գործիչը, ով Միքայել Մինասյանի կայքում տեսանյութերի աստղ է հանդիսանում, «Ադեկվատների» կողմից տեսանյութերում է նկարահանվում, ինձ փորձում է կապել Հրայր Թովմասյանի քրոջ հետ։ Ես կարծում եմ, որ մարդը հայտարարություններ անելուց պետք է վստահ լինի, որ իր հետ կապված նման հայտարարություններ չեն լինի։ Ինքը թող գնա նկարվի իշխանության դեմ, Նիկոլ Փաշինյանի դեմ, իմ դեմ և չփորձի ինձ կապել որևէ մեկի հետ: Ես իմ քայլերով բազմիցս ապացուցել եմ, որ բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, վարչության իմ ընկերների, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այլ բաների հետ ինձ կապելը սին գործողություն է»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

  • Կիսվել: