երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
«Մեզ հաջողվել է ստանալ միայն Աղդամի շրջանի քարտեզը, նրանք հրաժարվում են մեզ տրամադրել մյուս շրջանների քարտեզներ». Ալիև

«Մեզ հաջողվել է ստանալ միայն Աղդամի շրջանի քարտեզը, նրանք հրաժարվում են մեզ տրամադրել մյուս շրջանների քարտեզներ». Ալիև

Լեռնային Ղարաբաղի Աղդամի (Ակնա) շրջանում 97 000 ական է տեղադրված եղել: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի գերագույն ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ հանդիպման ժամանակ։

«Մեզ Հայաստանից հաջողվել է ստանալ  միայն Աղդամի շրջանի քարտեզը, մյուս շրջաններում հարյուր հազարավոր ականներ կան, սակայն նրանք հրաժարվում են մեզ քարտեզներ տրամադրել»,-  ասել է Ալիևը:

Նա նա ներկայացրել, որ պատերազմի ավարտից հետո ականների պայթյունի հետևանքով 30 ադրբեջանցի է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։

Նշենք, որ Հայստանը Ադրբեջանին է տրամադրել Աղդամի ականապատման քարտեզը, ինչի շնորհիվ հետ բերեց 15 գերիների։ Ինչպես խոստովանեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանը նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կնքումից հետո Ադրբեջանին տրամադրել էր որոշ շրջանների ականապատման քարտեզները, սակայն, երբ Բաքուն դադարեցրել էր գերիների հայրենադարձման գործընթացը, Հայաստանն էլ հրաժարվել էր տրամադրել այլ շրջանների ականապատման քարտեզները։

 

  • Կիսվել: