Մեծ Բրիտանիայի խորհրդարանում կքննարկվի «Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը»
Նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատում առաջին ընթերցմամբ կքննարկվի «Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը», այս մասին հայտնում են Մեծ Բրիտանիայի Հայ դատի գրասենյակի ֆեյսբուքյան էջում:
Օրինագիծը կներկայացնի Պահպանողական կուսակացության անդամ Թիմ Լոութոնը:
Եթե օրինագիծն անցնի այս փուլը, Միացյալ Թագավորությունը մեկ քայլով կմոտենա Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը:


